fbpx

Մոգական Սեպտեմբերի 1

Երբ

  • September 1, 2018
  • September 1, 2018
  • 04:00 PM
  • 05:00 PM

Cost

  • FREE

Սեպտեմբերի 1-ը՝  նոր ուսումնական տարվա առաջին օրը, գիտության և դպրության օրն է, պետական տոն: Նշվում է 1984 թվականից: Գիտելիքի օրը  պաշտոնական տոն է Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակվում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։

Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Բայց ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից:ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում, Իսլանդիայում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա: Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը: Գերմանիայում աշակերտները գնում են դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։ Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում առաջին զանգը հնչում է փետրվարին։ Սիննըբոնը այս տոնի կողքով անտարբեր անցնել չէր կարող: Մեր փոքրիկ հաճախորդների համար կազմակերպեցինք քիմիական շոու: Երեխաների դեմքի հիացմունքը ամեն ինչ պատմում էրնրանց տպավորությունների մասին: Բազմաթիվ մանկական խաղեր, հանելուկներ, կրակ ձեռքերի մեջ, քիմիական տուփ, ինչեր ասես որ չի մտածի Սիննըբոնը փոքրիկ այցելուներին գոհացնելու համար: Բոլոր հյուրերին սպասվում էր  Սիննըբոնների հյուրասիրություն:  Մեր ողջ թիմի ջանքերով պատրաստվեց ֆոտոզոն և Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթը հնարավորություն տրվեց մեր հաճախորդներին անվճար նկարվել ֆոտոզոնում: Ֆոտոզոնից բացի Սեպտեմբերի մեկին ունեցանք նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որպեսզի մեր հյուրերը ունենաին հնարավորինս գեղեցիկ լուսանկարներ: Ողջ միջոցառման ընթացքում երեխաները լիարժեք սեր և հոգատարություն վայելեցին մեր բարի և փորձառու դայակի կողմից: Դպրոցական տարիները և սովորելու ամբողջ ընթացքը մարդու համար ամենագեղեցիկ հիշողությունների մեջ են համալրվում:Հուսանք Սիննըբոնին հաջոցվեց Ձեզ մեկ օրով տեղափոխել դպրոցի և գրքերի կախարդական աշխարհ: