fbpx

«Երեխաները երեխաների համար» բարեգործական ցուցահանդես-վաճառք

«Երեխաները երեխաների համար» բարեգործական ցուցահանդես-վաճառք

Սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 3-ը տեղի ունեցավ «Երեխաները երեխաների համար» բարեգործական ցուցահանդես-վաճառք: Գնելով 500 դրամից սկսած ցանկացած նկար Segafredo, Square One, Cinnabon սրճարաններից՝ այցելուները ստանում էին փակման արարողության՝ DJs for Charity Mega Party-ի հրավոիրատոմսեր: Իրենց նկարներով ցուցահանդեսին մասնակցող երեխաները ներկայացնում էին տարբեր դպրոցներ և ուսումնական հաստատություններ: Նկարները բարեգործական կարգով նվիրվեցել են նախաձեռնությանը: Նկար գնած հյուրերը, հաճախորդները ոչ միայն մասնակցումեին բարեգործությանը, այլ նաև ստանում հնարավորություն հաղթելու 3 գլխավոր մրցանակներից մեկը մեր գործընկերների կողմից.

1.    Ուղեվորություն դեպի Իսրայել 2 անձի համար Mashoo Travel-ից

2.    3 ամսյա աբոնեմենտ Reebok Sport Club Armenia-ի լողավազան այցելելու համար

3.    Ուղեվորություն դեպի Թբիլիսի

Միջոցառման հատուկ հյուրերն էին DJ Vakcina-ն և Իսրայելից ժամանած DJ Tal Tobi-ն: Միջոցառումը տեղի ունեցավ հայկական շնչով և կոլորիտով հագեցած  Megeryan Carpet Armenia-ում: Երեկոյի ընթացքում մասնակից նկարիչ երեխաներին նույնպես սպասվում էին անակնկալ նվերներ  Mega toys և Cityzen ընկերությունների կողմից: Նվերներից բացի նկարիչ փոքրիկներից մեկը ստացավ դասարանով էքսկուրսիա գնալու հնարավորություն: Փակման արարողության ընթացքում տեղի ունեցավ աճուրդ վաճառք, որի հասույթը նույնպես ծառայել է նույն նպատակին: Figaro Group-ի կողմից կազմակերպված այս ողջ միջոցառումը բարեգործական նպատակ է հետապնդել և կարևորագույն նպատակը բարեգործությունը վարակիչ դարձնելն էր: Եթե ունենք հնարավորություն ապա մեծ սիրով և լայն սրտով օգնում ենք մարդկանց, որոնք ունեն մեր օգնության կարիգը: Նկարներից ստացված ողջ հասույթը կազմեց 400.000 դրամ, որը Figaro ընկերության շնորհիվ դարձավ 1 միլիոն՝  Figaro Group-ի տնօրեն Անի Հովակիմյանի որոշմամբ  և հանձնվեց Բարի Տնակ նախագծին: Իրենց աջակցմամբ, նվերներով և անակնկալներով երեկոյի գործընկերների ցանկում էին Mashoo Travel-ը, Reebok Sports Club Armenia-ն, Nitro Event Solutions & More-ը, Megerian Carpet Armenia-ն, Ashley Homestore Armenia կահույքի սրահը, Armenia ավիաընկերությունը, Megatoys և Cityzen ընկերությունները, ZartPrint և Ասողիկ տպարանները:

Երբ

  • November 3, 2018
  • November 3, 2018
  • 06:00 PM
  • 08:00 PM